Կանգնեցնե՛լ Պուտինին. Զելենսկին այս շաբաթ Թրամփի թիմից լուրջ մարդկանց է սպասում
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայացուցիչներն այս շաբաթ կայցելեն Կիև։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Նա նրանց անվանել է «լուրջ մարդիկ»՝ նշելով, որ այցը տեղի կունենա Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ։
«Ինձ համար այսօր կարևոր է կենտրոնանալ Ուկրաինայի և ԱՄՆ թիմի գործնական աշխատանքի վրա, հիմնական խնդիրների համատեղ տեսլականի վրա:
Իհարկե կարող են լինել տարբեր կարծիքներ, բայց կան ընդհանուր տեսլականներ հիմնականի մասին՝ ինչպես կանգնեցնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ինչպես անվտանգության երաշխիքներ տալ Ուկրաինային։ Մենք շատ ջանասիրաբար կաշխատենք»,- հավելել է Զելենսկին։
