Էմանուել Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի տարածքային ամբողջականությանը
Արտաքին Քաղաքական
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, տեղեկանում ենք Ելիսեյան պալատի հաղորդագրությունից։
Մակրոնը վերահաստատել է Ֆրանսիայի լիակատար աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և միջազգային իրավունքին համապատասխան խաղաղության պայմանագրի ստորագրմանը։
Նշվում է, որ ֆրանսիական կողմը նաև վերահաստատել է Ֆրանսիայի վճռականությունը՝ աջակցելու Հայաստանի ամբողջականությանն ու տարածքային ինքնիշխանությանը և հայ ժողովրդի՝ խաղաղության, անվտանգության ու ժողովրդավարության ձգտումներին։
