ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն արձագանքել է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը
Արտաքին Քաղաքական
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի միջև բանակցություններին, սակայն կողմերն ի վիճակի են դրանք վարել ինքնուրույն։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ–ը։
«Երեւանում տարբեր մակարդակներով հայտարարություններ են արվել, որ միջնորդների կարիք չկա։ Երեւանն ու Բաքուն ի վիճակի են ինքնուրույն ավարտին հասցնել այս գործընթացը։ Թեև մենք պատրաստ ենք տրամադրել ցանկացած օգնություն, մենք ողջունում ենք անկախ ջանքերը: Գլխավորն այն է, որ տարածաշրջանը` Հարավային Կովկասը, մնա կանխատեսելի, խաղաղ և վերածվի բարգավաճման ու համագործակցության տարածքի»,– ասել է Պեսկովը լրագրողներին՝ մեկնաբանելով ԱԾ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը։
