Intel-ի թոփ մենեջերը կդառնա Nokia-ի նոր գործադիր տնօրենը
Գիտություն և Մշակույթ
Nokia-ն հայտարարեց գործադիր տնօրենի փոփոխության մասին. Պեկկա Լունդմարկի տեղը ապրիլի 1-ից կզբաղեցնի Intel-ի տվյալների կենտրոնի և արհեստական ինտելեկտի բաժնի ներկայիս ղեկավար Ջասթին Հոթարդը։
Պեկկա Լունդմարկը Nokia-ի գործադիր տնօրենն է 2020 թվականից։ Նա հրաժարական տվեց ընկերության գլխավոր տնօրենի և նախագահի պաշտոններից՝ որոշելով կենտրոնանալ տնօրենների խորհրդում աշխատելու վրա: Nokia-ում իր ղեկավարի պաշտոնից հեռանալով հանդերձ, նա, այնուամենայնիվ, կմնա պարոն Հոթարդի խորհրդականը մինչև տարեվերջ՝ ապահովելու սահուն անցում:
Ինչպես փոխանցում է Коммерсантъ-ը՝ Ջասթին Հոթարդը, նախքան Intel-ին միանալը, ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում Hewlett Packard-ում և NCR Corp.-ում, որտեղ նա ղեկավարում էր արհեստական ինտելեկտի և ամպային բիզնեսը:
