Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում 

Ոստիկանների հետ առերեսում է եղել՝ նրանք կտրուկ հրաժարվել են իրենց արածից․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է․ 

Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Ժորա Չիչոյանի նախագահությամբ, նախորդ տարվա ապրիլի 18-ին որոշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ տրանսպորտում վիճաբանած Սամվել Վարդանյանի նկատմամբ տնային կալանք եւ 7 մլն դրամ գրավ սահմանել: Ընդդիմադիր երիտասարդը տեւական ժամանակ տնային կալանքի տակ մնաց, այն պատճառով, որ նախկին ՔՊ-ական Հակոբ Ասլանյանին, որն այժմ հայտարարում է, որ ընդդիմադիր է, անվանել էր «հակահայ վիժվածք»: Սամվել Վարդանյանին նույն օրը ձերբակալել էին եւ կեսգիշերին քննչական վարչությունից տեղափոխել ձերբակալվածների պահման վայր: Վարչության շենքից 1-2 րոպե հեռանալուց հետո ուղեկցող երկու ոստիկանները միաժամանակ «բնական կարիքները» հոգալու անհրաժեշտություն էին զգացել եւ Սամվելին թողել էին ավտոմեքենայի մեջ ու գնացել «կարիքները հոգալու»: Ապա ինչ-որ դիմակավորված անձինք բարձրացել էին մեքենա, ձեռնաշղթաներով կապված Սամվելին հանել ավտոմեքենայից, տարել մի կողմ` ծեծի ենթարկել, խոշտանգել, նվաստացրել՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Դիմակավորված անձինք պահանջել էին, որ Սամվելը կրկնի իր հասցեին ասված սեռական բնույթի հայհոյանքները, նա հրաժարվել էր, ինչից հետո թքել էին տղայի վրա: 

Դեպքի մասին հայտնի դարձավ ապրիլի 16-ին` ԱԺ պատգամավորները տեսակցության էին գնացել Սամվելին, եւ նա պատմել էր կատարվածի մասին: Ապա փաստաբաններն ասուլիս տվեցին` պատմեցին այդ սահմռկեցուցիչ դեպքի մասին, մեծ հանրային աղմուկ բարձրացավ, եւ դեպքից օրեր անց Քննչական կոմիտեն ստիպված եղավ վարույթ նախաձեռնել` Սամվել Վարդանյանին խոշտանգելու դեպքով, ինչն աննախադեպ է անգամ Հայաստանի նման անօրինական երկրում: 

Գրեթե մեկ տարի է անցել դեպքից, սակայն Սամվել Վարդանյանին խոշտանգելու գործը մեկ միլիմետր առաջ չի գնացել` Քննչական կոմիտեն չի կարողացել գտնել դիմակներով սադիստներին, որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, հայտնի չէ, թե ովքեր են եղել նրան ուղեկցող ոստիկանները, որոնք խոշտանգողներին ոչ պակաս հանցանք են կատարել: Մեր աղբյուրներն ասում են, որ խոշտանգող դիմակավորվածներն էլ են եղել ոստիկանության աշխատակիցներ, այլ պարագայում անհնարին է, որ ոստիկանները ձերբակալված անձին հանձնեին նրանց հաշվեհարդարին: 

Սամվել Վարդանյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ հույս չունի, թե իրավապահները համարձակություն կունենան իշխանությունների դեմ դուրս գալ: Քննչական կոմիտեից էլ մեզ մի հերթապահ նախադասություն փոխանցեցին. «Փորձագիտական եզրակացությունները դեռեւս չենք ստացել, այս պահին ընթանում է նախաքննություն, նորություն չկա»: 

Փաստորեն, մեկ տարին բավարար չի եղել անգամ փորձաքննությունների եզրակացությունը ստանալու համար, իսկ երբ իշխանություններին անհրաժեշտ է` նախաքննությունն ավարտում են մի քանի օրում եւ արագ դատավճիռ կայացնում, ինչպես արեցին, օրինակ, 44-օրյա պատերազմում զոհված հերոսի հորը` Գարիկ Գալեյանին դատելիս: Մեկ շաբաթում դատեցին նաեւ զոհվածի մորը` Գայանե Հակոբյանին: Սամվել Վարդանյանը, մեզ հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցածին եւ տեղում դոփող քրեական վարույթին, ասում է. «Ես չեմ էլ սպասում, որ այս գործն առաջ է գնալու, տեղից շարժվելու է` այս իշխանությունների օրոք, որովհետեւ իշխանությունները հաստատ իրենք իրենց դեմ դուրս չեն գա: Իսկ ինչո՞ւ չպետք է այսքան բացահայտ գործեն, եթե տեղի է ունենում նման սահմռկեցուցիչ դեպք: Ոստիկանների հետ առերեսում է տեղի ունեցել միայն, կտրուկ հրաժարվում են իրենց արածից: Ամեն դեպքում ես ուզում եմ ասել, որ այս դեպքը չեմ մոռացել ու չեմ մոռանալու: Վստահաբար, ես պայքարելու եմ արդարության համար, ոչինչ չի մոռացվելու: Այժմ ոչինչ տեղի չի ունենում` գործի շրջանակներում: Դեպքից մոտ երեք շաբաթ անց միայն տեղի ունեցավ առերեսում, ու վերջ, դրանից հետո այս գործը խոր քուն է մտել, բոլորիս հասկանալի պատճառներով»: 

Դեպքի «հերոսը»` Հակոբ Ասլանյանը, այժմ ընդդիմադիր է իրեն համարում, չե՞ք ցանկանում խոսել նրա հետ, գուցե զղջո՞ւմ է կատարվածի համար՝ հարցրինք Սամվելին։ «Բացառվում է, որ իր հետ խոսեմ: Հակոբ Ասլանյանի խաղերին էլ չեմ հավատում ընդհանրապես: Ես նրա հետ խոսելու ոչինչ չունեմ: Թող գործը գնա մինչեւ վերջ: Ես մտահոգվելու պատճառ չունեմ: Դատախազն ամեն ինչ անում է, որ ես խիստ պատժի արժանանամ, սակայն ես ինչ որ արել եմ, ճիշտ եմ արել, չեմ զղջում իմ արածի համար: Շատ ծիծաղելի է «ընդդիմադիր» եւ «Հակոբ Ասլանյան» բառերն իրար կողքի դնելը: Փաստորեն, ես էլ եմ ընդդիմադիր, նա էլ: Չի կարող նման բան լինել, մենք չենք կարող նույն հարթության վրա լինել»,- ասաց նա:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
Ամենադիտված