ԱՄՆ Ռեյգանի միջազգային օդանավակայանում թռիչքների սահմանափակումներ են մտցվելու
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը (ԴԱՎ) նախատեսում է արգելել ուղղաթիռներով թռիչքները Ռոնալդ Ռեյգանի միջազգային օդանավակայանի մոտ Վաշինգտոնի ավիավթարից հետո։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակության համաձայն՝ ԴԱՎ-ը ցանկանում է մշտական սահմանափակումներ մտցնել ուղղաթիռներով թռիչքների համար՝ որպես օդային տարածքի անվտանգության բարելավման երկարաժամկետ միջոցառումների մաս։
