ԱՄՆ կիբերանվտանգության գործակալությունը նոր ղեկավար ունի
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հանրապետական ազգային կոմիտեի նախկին գործադիր տնօրեն Շոն Քեյրնկրոսին առաջադրել է Սպիտակ տան կիբերանվտանգության թիմի ղեկավար։ Այս մասին հայտնում է Axios պորտալը՝ վկայակոչելով իր ձեռք բերած փաստաթուղթը։
Պորտալի տվյալներով՝ Քեյրնկրոսը նախկինում չի աշխատել կիբերանվտանգության ոլորտում։
Սպիտակ տան կիբերանվտանգության գրասենյակի ղեկավարի պաշտոնում Քեյրնկրոսի թեկնածությունը պահանջում է Սենատի հաստատումը:
