Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էր Սպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը 

Համաշխարհային պրեմիերաներով մեկնարկել է հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը

Գիտություն և Մշակույթ

Մեկնարկել է հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնը։ Բացման համերգը նվիրված էր Էդգար Հովհաննիսյանի 95-ամյակին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարեց հատվածներ Էդգար Հովհաննիսյանի «Մարմար» սյուիտից։

Փառատոնի առաջին համերգը նշանավորվել է նաև համաշխարհային երկու պրեմիերաներով՝ Վաչե Շարաֆյանի Սիմֆոնիա թիվ 4՝ «ՇՆՈՐՀԱԼԻ, աղօթական»՝ նվիրված Սուրբ Ներսես Շնորհալի Ամենայն Հայոց Հայրապետի  ննջման 850-ամյակին և Սուրբ Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը, ինչպես նաև՝ Քրիստինա Առաքելյանի Դաշնամուրի կոնցերտը։ Համերգը ղեկավարում էր Ջուն-Սան Պարկը (Հարավային Կորեա)։

Վաչե Շարաֆյանը հայ ժամանակակից կոմպոզիտորական արվեստի ակնառու ներկայացուցիչներից է։ Նա հեղինակ է երաժշտաթատերական, սիմֆոնիկ, կամերային, խմբերգային և վոկալ ժանրերում գրված 100-ից ավելի ստեղծագործության։ Շարաֆյանի ստեղծագործությունները բազմիցս արժանացել են միջազգային մամուլի ուշադրությանը։ Վաչե Շարաֆյանը նշում է, որ Թիվ 4 սիմֆոնիան գրել է 2023 թվականին։ Ստեղծագործությունը լի է Շնորհալու ներկայությամբ ու աղոթքներով։

Երիտասարդ կոմպոզիտոր Քրիստինա Առաքելյանը, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ կատարեց իր հեղինակած դաշնամուրային կոնցերտը, նշում է, որ իր համար մեծ պատիվ է ներկայանալու այս փառատոնի շրջանակներում. «Ինձ համար խորհրդանշական է, որ իմ առաջին դաշնամուրային կոնցերտը կատարելու եմ այս հրաշալի նվագախմբի հետ»։ Կոմպոզիտորի տեղեկացմամբ՝ 3 մասից բաղկացած կոնցերտն ինքը գրել է վերջին մի քանի շաբաթների ընթացքում։ Այն, հեղինակի բնորոշմամբ, հայրենասիրական գործ է՝ հագեցած հայկական թեմաներով, հայկական լադերով։ 

Քրիստինա Առաքելյանը բնակվում է Լոնդոնում, իր գործունեությունն է ծավալում որպես դաշնակահար, կոմպոզիտոր և մանկավարժ։ Սկզբնական երաժշտական կրթությունը ստացել է Երևանում։ Քրիստինա Առաքելյանն ընդգծում է, որ հրաշալի կրթություն է ստացել հայրենիքում, ինչով մեծապես հպարտանում է։ Այնուհետև ուսումը շարունակել է Միացյալ Թագավորությունում։ Նրա ստեղծագործությունները կատարվում են տարբեր նվագախմբերի կողմից։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը նշում է, որ փառատոնի շրջանակներում ներկայացվում է 20-րդ դարի հայ կոմպոզիտորական արվեստը, հնչեցվում են ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները, դրանք ներկայացվում են նաև հայտնի մեդիահարթակներում, որպեսզի հասանելի դառնան օտարազգի երաժշտասերներին։ 16 տարվա ընթացքում թվայնացվել է ավելի քան 120 սիմֆոնիկ ստեղծագործություն, փառատոնի շրջանակում անդրադարձ է եղել 300-ից ավելի ստեղծագործության և ավելի քան 90 կոմպոզիտորի։

Հայկական մշակութային կյանքում իր տեսակով բացառիկ այս փառատոնը ստեղծվել է 2010 թվականին՝  Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ։ Շուրջ 16 տարի փառատոնն անշեղորեն հետևում է 20-րդ դարի և ժամանակակից հայ դասական երաժշտության հանրահռչակման իր առաքելությանը։ Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնն անցկացվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։ Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը կշարունակվի մինչև փետրվարի 24-ը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սրտաբանը հայտնաբերել է սրտի կաթվածի նշաններ, որոնք ի հայտ են գալիս դեպքից մի քանի ամիս առաջ Խաբարովսկ թռչող «Ավրորա» ավիաընկերության չվերթի ժամանակ ուղևոր է մահացել Ստիպե՞լ են օղի խմել․ Զախարովայի սուր հակադարձումը Լավրովի մասին արված պնդմանը Կամչատկայում մեկ օրում հինգ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսական հարվածները հասնում են նպատակին․ Զելենսկին պահանջով դիմել է ԱՄՆ-ին Բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Ուշիի ոլորաններում ավտովթարից զոհված զույգը 3 ամսվա նշանված էրՍպասվում է ձյուն, ջերմաստիճանը կնվազի. Առաջիկա օրերի եղանակի կանխատեսում Կոտայքի մարզում բախվել է 3 մեքենա, ինչի հետեւանքով հոսպիտալացվել են տատը, պապն ու թոռը Արտակարգ դեպք՝ Արմավիրում․ «Վաղարշապատ» ԲԿ-ի տարածքում առողջ և հաստաբուն ծառերի սպանդ է իրականացվել Սոցցանցերում Ալիևի հաշիվները ենթարկվել են կիբեռհարձակումների Մեկնարկել է մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի վճարման գործընթացը Արման Աբովյանը Մոսկվայում միջազգային համաժողովին խոսել է Գագիկ Ծառուկյանի կալանավորման մասին «Պատմական սպառնալիք». Ռուբիոն Իրանին մեղադրել է Մերձավոր Արևելքն ապակայունացնելու մեջ Բժիշկները բացահայտել են սննդային սովորություններ, որոնք առաջացնում են փորկապություն և փքվածություն Բելգիայում գազի բալոնի պայթյունը հրդեհ է առաջացրել Սուրբ Ծննդյան տոնավաճառում. Կան տուժածներ«Բարսելոնա»-ի լեգենդները հաղթել են «Այաքս»-ի լեգենդներին գերգոլառատ խաղում Գավառում բшխվել են «Jeep»-ը և «Lada»-ն, վերջինը հայտնվել է դաշտում. կա վիրավnր Թուրքիայի դատարանը հրաժարվել է ազատ արձակել Օսման Քավալային՝ չնայած ՄԻԵԴ-ի վճռին Սևանի ձկնային պաշարների պահպանումը մեր առաջնահերթություններից է. ՇՄՆ Էկոպարեկային ծառայության պետ Իրանը շուտով կգործարկի սեփական ջերմամիջուկային ռեակտորը. Էսլամի Էստոնիայի կառավարությունը մտադիր է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ բոլոր սահմանային անցումները Հայաստանը Պաղեստինին խաղաղություն և բարգավաճում է մաղթել․ Իրանը շնորհակալություն է հայտնել Տարոյի աստղագուշակություն նոյեմբերի 16-ի համար. Խոյերը կձեռնարկեն իրենց նպատակներին հասնելու ուղի, իսկ Առյուծները կստանան արժանի ճանաչում Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը Ողբերգական վթար Պռոշյան համայնքում. 18-ամյա աղջիկը տեղում մահացել է «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն». Իրանը կրկին ԱՄՆ-ից պահանջել է կատարել համաձայնության հասնելու յոթ պայմանները Գերմանիայում կողոպտիչներն ավտոմեքենայով մխրճվել են ոսկու խանութ և փախուստի դիմել․ ոստիկանությունը փնտրում է երրորդ կասկածյալին Նոր մանրամասներ են հայտնի դարձել չինացի գործարար կնոջ մասին, որի հետ կապը հանգեցրել է Ջենսեն Հուանգի հրաժարականին Հորդանանում երեք մարդու մահապատժի են դատապարտել եկեղեցու վրա հարձակման համար Օդեսայի մարզի վրա ռուսների հարձшկման հետևանքով առնվազն վեց մարդ է վիրավnրվել. Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայություն Պնոմ Պենում Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը Տեղի կունենա Անդրանիկ Թևանյանի և Արեգնազ Մանուկյանի գործով հերթական դատական նիստը Պուտինը հստակ պայման է դրել․ առանց դրա հրադադար չի քննարկվի Սոցփաթեթ այլևս չի տրամադրվի․ ինչ կլինի քաղաքացիների կուտակած գումարների հետ Ընդգծվել է Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման անհրաժեշտությունը. Փաշինյանը հանդիպել է Տոֆայի հետ Ձյուդոյի օլիմպիական հնգակի չեմպիոն Թեդի Ռիները որոշել է առաջադրվել Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հարսանեկան արարողության մասնակիցներից երկու անչափահաս «ինֆինիտի»-ով վթարի են ենթարկվել. Կա զոհ և վիրավոր Դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, բացակայելու արգելք է կիրառվել Մայամիի օդանավակայանում բեռնատար Boeing 767-ը բախվել է ուղևորատար Boeing 737-ին. կան տուժածներ Գիտակցում են, որ գնացքն արդեն հեռանում է․ Լավրովի կոշտ ուղերձը Հայաստանը Ռուսաստանում աշխատանքային միգրանտների թվով առաջատար վեց երկրների թվում է Բահրեյնի ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են իրանական անօդաչու թռչող սարքերը SpaceX-ն առաջին անգամ կարողացել է մեխանիկական մանիպուլյատորներով բռնել Starship-ի վերին աստիճանը Զելենսկին այնքան երախտապարտ չէ, որքան ակնկալվում էր. Բայդեն Հայ Առաքելական եկեղեցին նշում է Բարեկենդան Հիսնակաց Պահոց տոնը Այսօրվանից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Նարեկ Նալբանդյանի «Range Rover» մակնիշի ավտոմեքենան և նրան ուղեկցող «Mercedes G»-ն տեղափոխել են Աբովյանի «գայի պոստ»․ նրա մոտ հայտնաբերվել է զենք Վթարային ջրանջատումներ՝ նոյեմբերի 15-ին. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Ո՞րքան պետք է վճարել Երևանում 24 ժամում կենսաչափական անձնագիր ստանալու համար (տեսանյութ)
Ամենադիտված