Թրամփը աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը աշխատանքից ազատել է USAID-ի գլխավոր տեսուչ Փոլ Մարտինին այն բանից հետո, երբ նրա գրասենյակը հրապարակել է նախագահական վարչակազմի հասցեին քննադատական զեկույց, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով աշխատանքից ազատման ծանուցման տեքստը։
«Նախագահ Դոնալդ Թրամփի անունից գրում եմ ձեզ տեղեկացնելու, որ ձեր՝ որպես ԱՄՆ USAID-ի գլխավոր տեսուչի պաշտոնը դադարեցվել է», - ասված է Մարտինին ուղղված նամակում, որն ուղարկվել է Նախագահի անձնակազմի կառավարման գրասենյակի փոխտնօրեն Թրենտ Մուրի կողմից։
Ըստ նամակի տեքստի՝ պաշտոնը վերացնելու որոշումը ուժի մեջ է մտնում անմիջապես։
Հեռուստաալիքի տվյալներով՝ Թրամփը Մարտինին աշխատանքից ազատել է այն բանից հետո, երբ իր գրասենյակը հրապարակեցլ է զեկույց, որտեղ նկարագրվում էր ԱՄՆ USAID-ի հետ կապված ամերիկյան առաջնորդի և նրա վարչակազմի գործողությունների բացասական հետևանքները։
Այն ներառում էր անձնակազմի կրճատման և վերահսկողության բացակայության սպառնալիքները, ինչպես նաև անորոշությունը՝ կապված ԱՄՆ արտաքին օգնության դադարեցման հետ:
