Թրամփի հատուկ բանագնացը Պուտինի հետ խոսել է մոտ 3,5 ժամ․ Fox News
Համաշխարհային Մամուլ
Մերձավոր Արևելքում Թրամփի բանագնաց Սթիվ Վիտկովը, հնարավոր է, հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվա կատարած այցի ժամանակ։ Նա բանակցություններ է վարել նաև Սաուդյան Արաբիայի և Կատարի ներկայացուցիչների հետ, հայտնում է Fox News-ը։
Fox News-ի հաղորդավար Շոն Հաննիտին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը Մոսկվայում զրուցել է Պուտինի հետ։ Հաղորդվում է, որ Վիտկովը ռուս առաջնորդի հետ խոսել է մոտ 3,5 ժամ:
Հեռուստաալիքի հաղորդավարը չի մանրամասնել՝ ինչ է քննարկվել այս հանդիպման ժամանակ։
Սպիտակ տունը չի մեկնաբանում հնարավոր բանակցությունների մասին տեղեկությունները։
The New York Times-ը հայտնել է, որ Վիտկովը Մոսկվա մեկնելուց առաջ խոսել է Պուտինի ամենամոտ գործընկերների հետ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)