Ռուսաստանում ավելի քան երեք հազար մարդ «ահաբեկիչ» է ճանաչվել
Ռուսաստան
2024 թվականին Rosfinmonitoring-ը 3165 մարդու ավելացրել է «ահաբեկչական և ծայրահեղական գործունեության մեջ ներգրավված անձանց» ցուցակում, հաղորդում է գործակալության մամուլի ծառայությունը։ Այս մասին փոխանցում է Svoboda-ն։
2024 թվականին ցուցակում ավելացված երեք հազարից ավելի քան երկու հազարը կապված են «ահաբեկչության» հետ, ևս 900-ը կապված են «ծայրահեղականության» հետ։
Ցուցակում, ի թիվս այլոց, կան հակապատերազմական գործերով մեղադրյալներ, լրագրողներ, գրողներ, իրավապաշտպաններ, դերասաններ և հասարակական գործիչներ։ Այսպես, ցուցակում են Բորիս Ակունինը, Տատյանա Լազարեւան, Եվգենյա Բերկովիչը, Արթուր Սմոլյանինովը և այլք։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ