Մենք անհանգստացած ենք՝ ինչպես են իրականացվում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածությունները․ Լավրով
Ռուսաստան
Ռուսաստանը մտահոգված է՝ ինչպես են իրականացվում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածությունները, Մոսկվան ձգտում է կանխել ռազմական գործողությունների վերսկսումը Գազայի հատվածում, ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է Euromedia24-ը։
«Մենք անհանգստացած ենք, թե ինչպես են իրականացվում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածությունները», - ասել է Լավրովը սուդանի գործընկերոջ հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Նախարարն ընդգծել է, որ կողմերը միմյանց մեղադրում են պայմանավորվածությունները խախտելու մեջ։ Բացի այդ, Իսրայելի ղեկավարությունը ամերիկացի ներկայացուցիչների հետ սպառնում է վերսկսել ռազմական գործողությունը։
«Իհարկե, դա շատ տխուր կլինի, մենք փորձում ենք դա կանխել ՄԱԿ-ում արաբ գործընկերների և այլ երկրների ներկայացուցիչների հետ մեր շփումներում»,- նշել է Լավրովը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ