Պեսկովը հույս է հայտնել, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը կկատարեն իրենց պարտավորությունները
Ռուսաստան
«Ռուսաստանն ակնկալում է, որ Իսրայելը և ՀԱՄԱՍ-ը կկատարեն համաձայնագրով իրենց պարտավորությունները, Մոսկվան վերահսկում է իրավիճակը», ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է Euromedia24-ը։
«Մենք դիտարկում ենք, իհարկե, և հուսով ենք, որ երկու կողմերն էլ կկատարեն իրենց պարտավորությունները, և որ մարդիկ ազատ կարձակվեն»,-ասել է Պեսկովը:
Վարչապետը չի հստակեցրել, թե քանի պատանդ պետք է ազատ արձակվի։
Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ իր պետությունը կվերսկսի ռազմական գործողությունները Գազայի հատվածում, եթե պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը մինչեւ փետրվարի 15-ի կեսօր ազատ չարձակի պատանդներին։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ