Եվրոպան վախենում է, որ իրեն կստիպեն վճարել Ուկրաինայի վերականգնման համար․ Financial Times
Համաշխարհային Մամուլ
Եվրոպացի պաշտոնյաները վախենում են, որ ԱՄՆ-ը կարող է ստիպել Եվրոպային վճարել Ուկրաինայի վերակառուցման համար և խաղաղապահներ ուղարկել ճգնաժամային տարածաշրջանում «խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար»: Այս մասին գրում է բրիտանական Financial Times թերթը։
«Ավելի քան կես տասնյակ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ Financial Times-ին ասել են, որ իրենք ակնկալում են, որ ԱՄՆ նախագահը կասի իրենց՝ պետք է վճարեն Ուկրաինայի վերականգնման համար և այնտեղ զորքեր տեղակայեն խաղաղության համաձայնագիրը պահպանելու համար, որին մասնակից չեն լինի», - գրում է թերթը:
Այս կապակցությամբ, գրում է FT-ն, եվրոպացի առաջնորդներն ու նախարարները հույս ունեն «ավելի հստակություն» ստանալ Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի ծրագրերի և խաղաղ գործընթացում ԵՄ դերի մասին Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցությունների ժամանակ։
Նախկինում ԱՄՆ-ը հաշվարկում էր, որ Ուկրաինայի պաշտպանությունը և սեփական պաշտպանության ամրապնդումը Եվրոպային կարժենա լրացուցիչ 3,1 տրիլիոն դոլար առաջիկա 10 տարիների ընթացքում:
Ինչպես նշվում է հոդվածում, ԱՄՆ-ն արդեն հասկացրել է Եվրոպային, որ Բրյուսելը պետք է իր վրա վերցնի Ուկրաինայի հետ կապված «բեռի մեծ մասը»:
