Ադրբեջանը կկարգավորի Sputnik Ադրբեջանի և BBC-ի խմբագրությունների աշխատանքը
Ադրբեջան
Sputnik-Azerbaijan-ի և BBC News Azərbaycanca-ի խմբագրությունների աշխատանքը կկարգավորվի Ադրբեջանում, հինգշաբթի Trend-ին հայտնել է իրազեկ աղբյուրը, փոխանցում է Trend-ը։
«Որոշումն ընդունվել է արտերկրում ադրբեջանական պետական հրապարակումների և մեր երկրում արտասահմանյան լրագրողների աշխատանքի հավասարակշռությունը վերականգնելու համար։ Sputnik-Ադրբեջանի լրագրողների թիվը Բաքվում կհավասարվի Ռուսաստանում AZERTAC պետական գործակալության լրագրողների թվին։ Այսինքն՝ այսօրվանից կկրճատվի մինչև 1 թղթակից»,- նշել է զրուցակիցը։
«Նույն հավասարազոր մոտեցումը կկիրառի BBC Azərbaycanca-ը», հավելել է աղբյուրը։
