ԵՄ-ն Թրամփ-Պուտին հեռախոսազրույցն անվանել է «դավաճանություն»․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահի վարչակազմը ԵՄ-ի իր դաշնակիցներին նախապես չի զգուշացրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույց ունենալու Դոնալդ Թրամփի մտադրության մասին։ Երկու առաջնորդների բանակցությունների արդյունքները շատերի կողմից եվրոպական մայրաքաղաքներում ընկալվել են որպես «դավաճանություն», և նրանք սկսել են վախենալ, որ ԱՄՆ-ն զիջումների կգնա Ռուսաստանին, Bloomberg-ին հայտնել է իրազեկ աղբյուրը։
Եվրոպացի դիվանագետներից մեկը Euracrtiv-ին ասել է, որ ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխությունը Ուկրաինայի «կանխարգելիչ հանձնումն» է, մինչդեռ մի քանիսն ասում են, որ իրենք «տհաճորեն զարմացած են»:
Պուտինի հետ Թրամփի հեռախոսազրույցի մասին լուրերի ի հայտ գալուց անմիջապես հետո Գերմանիայի, Ֆրանսիայի, Լեհաստանի, Իտալիայի, Իսպանիայի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ-ի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել՝ շեշտելով. «Ուկրաինան և Եվրոպան պետք է լինեն ցանկացած բանակցությունների մաս»:
«Մենք անհամբեր սպասում ենք մեր ամերիկացի դաշնակիցների հետ հետագա քայլերի քննարկմանը»,- նշել են նախարարները։
