Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց․ կան վիրավորներ (լուսանկարներ)
Լուսանկարներ
Դեռևս անհայտ պատճառներով Գերմանիայի Մյունխեն քաղաքում մեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ մարդկանց։ Այս մասին գրում է Bild թերթը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցչին։
Ավելի ուշ թերթը պարզաբանել է, որ առնվազն 20 մարդ վիրավորվել է։ Նրանց թվում կան երեխաներ։
Նրա խոսքով՝ երկու մարդ ծանր վիրավորվել է։
Վարորդը բերման է ենթարկվել: Դեպքի վայրում աշխատում է շտապօգնության մեքենան։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով