Մասկը ծաղրել է Associated Press գործակալությանը
Համաշխարհային Մամուլ
Ամերիկացի ձեռներեց և ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը ամերիկյան Associated Press գործակալությանը անվանել է Associated Propaganda այն տեղեկությունից հետո, որ հրատարակությունը ստացել է մոտ 52 միլիոն դոլար ԱՄՆ բյուջեից։ Այս մասին գործարարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում (նախկինում՝ Twitter):
«Asociated Propaganda-ն»,- ընդգծել է Մասկը։
Փետրվարի 13-ին Մասկը X սոցիալական ցանցում պնդել է, որ Reuters-ը միլիոնավոր դոլարներ է ստացել ԱՄՆ կառավարությունից՝ իր լսարանին մոլորեցնելու համար։
Մասկը Reuters-ի գործունեությունն անվանել է «ամբողջական կեղծիք»:
Ավելի վաղ միլիարդատերը ծաղրել էր այսպես կոչված «անկախ լրատվամիջոցներին» Ուկրաինայում և Ռուսաստանում, որոնք հովանավորվում էին USAID-ի կողմից։
