Հիմա վերադարձրեք ինձ գումարը. Թրամփ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Reuters-ից պահանջել է վերադարձնել ԱՄՆ կառավարության կողմից իրեն վճարված գումարը, փոխանցում է Reuters-ը։
«Հիմա վերադարձրեք ինձ գումարը»,- գրել է Թրամփը Truth Social-ում։
Ավելի վաղ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Reuters միջազգային լրատվական գործակալությանը «միլիոնավոր դոլարներ է վճարել՝ մոլորեցնելու համար»։ Գործարարը գործակալության գործունեությունն անվանել է «լիակատար խարդախություն»։
