Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում 

Կան նախկիններ, որոնց գործերն անուրանալի են, և կան նախկիններ, որոնց գործերն աններելի են. «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրել է.

«Գյումրեցի պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը թեպետ դեկտեմբերի 4-ին «Հրապարակին» տված հարցազրույցում հերքել էր իր թեկնածությունն առաջադրելու մասին լուրերը, սակայն երկու օր առաջ հանդես եկավ տեսաուղերձով եւ ասաց, որ «Իմ հզոր համայնք» կուսակցության ցուցակով առաջադրվելու է Գյումրու քաղաքապետի թեկնածու: Նա մեր հարցին` «Ձեր անունն էլ է շրջանառվում՝ որպես քաղաքապետի հնարավոր թեկնածուի», բառացիորեն պատասխանել էր. «Հազար բան են խոսում, ախմախ-ախմախ խոսում են: Ես ումի՞ց պետք է նման առաջարկ ստանայի, եթե որոշում կայացնողը ես եմ: Ոչ մի կուսակցություն ինձ չի կարող ինչ-որ բան առաջարկել, քանի որ Գյումրու քաղաքապետի պաշտոնը եթե ցանկանում ես զբաղեցնել, ապա ինքդ պետք է ցանկանաս: 2018 թվականին էլ էր մի նման տխմարագույն թեզ շրջանառվել, որ ես իմ հայրական տուն եմ վերադարձել, որովհետեւ քաղաքապետ եմ ուզում դառնալ: Նման բան չկա, ես ոչ մի առաջարկ չեմ ստացել, ինձ չի էլ հետաքրքրում այդ հարցը»: Այսինքն, որպես գյումրեցի՝ Ձեզ չի՞ հետաքրքրում քաղաքի ճակատագիրը՝ հարցրել էինք նրան։ «Եթե Հայաստանի ղեկավարը տիկտոկեր է, ինձ համար մեկ է, թե ով կղեկավարի Գյումրին»,- ասել էր ու հավելել. «Ես պատրանքների մեջ չեմ ապրում: Գյումրիում արդեն եղել է իշխանազավթում: Ո՛չ հին ընտրությունն է ինձ հետաքրքիր եղել, ո՛չ էլ գալիք ընտրությունը: Մեր երկիրը տիկտոկերներ են ղեկավարում, դրանով ամեն ինչ ասված է: Ես ընտրություններին լուրջ չեմ վերաբերվում»:


Վերջին հայտարարությունից հետո մենք փորձեցինք կրկին զրուցել Ռուբեն Մխիթարյանի հետ, սակայն նա վերջին օրերին չի պատասխանում հեռախոսազանգերին: Զրուցել ենք «Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար, Ուրցաձորի նախկին համայնքապետ Ռաֆիկ Անդրեասյանի հետ, որի ցուցակով Մխիթարյանը պատրաստվում է առաջադրվել:

- Պարոն Անդրեասյան, Ռուբեն Մխիթարյանը Գյումրիում «Իմ հզոր համայնք» կուսակցության քաղաքապետի թեկնածուն է: Ինչպե՞ս որոշեցիք նրան առաջադրել որպես քաղաքապետի թեկնածու, թե՞ ինքն է նման ցանկություն հայտնել:
 

- Նա է ցանկություն հայտնել, մենք էլ ոչ մի առարկություն չունենք իր հետ կապված, քանի որ առաջին օրվանից նկատել ենք իր շարժուձեւը: Շատերն ասում են` նախկին է եւ այլն, բայց, իմ կարծիքով, նախկիններ կան, որոնց գործերն անուրանալի են, սակայն կան նաեւ նախկիններ, որոնց արած գործերն աններելի են: Այդ սկզբունքից ելնելով՝ մենք առարկություններ չունենք եւ պաշտպանելու ենք նրա թեկնածությունը` որպես հայ մարդու: Մենք ունենք մի քանի սկզբունք․ մարդը պետք է լինի անկեղծ, անդավաճան, հայրենասեր եւ լավ ընտանիքի ներկայացուցիչ: Մենք տեղ ենք տալիս լավ ընտանիք ունեցող մարդկանց: Մանրամասն շատ հարցեր չենք էլ քննարկել, դիմել են, մենք էլ համաձայնել ենք: Ասեմ, որ եթե համապետական ընտրություններ լինեն, դրան էլ ենք մասնակցելու, թեպետ դեմ ենք ընտրություններին, մինչեւ այդ այս վարչախմբին պետք է հեռացնենք:

- Ռուբեն Մխիթարյանի՞ն են նախկին ասում, թե՞ Ձեզ:

- Ռուբենի մասին հոդվածներ էին գրել, ապուշ-ապուշ բաներ են գրում, իբրեւ նախկին նախագահների հետ չգիտեմ ինչ: Մեր դժբախտությունը դա է, որ մարդուն կարող են ամբախ-զամբախ սեւացնել: Դեռ սրանց գալու շրջանում իմ մասին էլ ինչ ասես ասում էին, բայց դատարանն ինձ արդարացրեց, ու պարզվեց, որ շինծու խոսակցություններ էին դրանք:

- Գուցե հենց նախկինների հետ չասոցացվելու համա՞ր է Մխիթարյանը Ձեր կուսակցությունն ընտրել, թեպետ Դուք էլ եք հարում հանրապետականներին:

- Ես անձամբ կուսակցություններին միշտ շատ դեմ եմ եղել: Կուսակցությունները մեր ժողովրդին բաժանող երեւույթներ են: Կուսակցությունները մարդկանց տարանջատում էին, ես կուսակցություն չէի հիմնադրի, եթե օրենքով պարտադրված չլիներ: Մենք միշտ ակտիվ ենք եղել, մեր հասարակության հետ կարողացել ենք լեզու գտնել, այնպես չէ, որ իշխանություններով էլ հիացած ենք եղել, ժողովրդի շահը միշտ էլ մեզ համար առաջնային է եղել: Ես եղել եմ կոմունիստ, այսօր էլ մնում եմ կոմունիստ, պարզապես, օրենքի պահանջից ելնելով, կուսակցություն ենք ստեղծել, որպեսզի գրագետ մարդկանցով համալրենք շարքերը:

- Իսկ ընտրական ցուցակն ո՞վ է կազմել կամ` կազմելու: Ասում են, որ ճանաչված մարդկանց են ընդգրկել ցանկում:

- Ռուբենն է կազմել: Բայց ես ասել եմ իմ պայմանները, որ հանկարծ ինչ-որ կեղծարար մարդիկ չներառվեն ցուցակում, որ կեղծարարներ լինեն, լավ չի լինի:

- Ինչպե՞ս եք որոշելու` ով է կեղծարար եւ ով` ազնիվ:

- Հանրապետության քաղաքական դաշտը կեղծարարներով է լցված: Մարդիկ փող են աշխատում, քաղաքականությունն իրենց համար դարձրել են խոպան: Մեկն արեւմուտք է գնում, մեկը հյուսիս է գնում, մոռանում են, որ իրենք հայ են, հայ ընտանիքից են դուրս եկել:

- Ռուբեն Մխիթարյանը, ըստ Ձեզ, ունի՞ շանսեր հաղթելու:

- Մենք նրա շանսերը գնահատում ենք` հաշվի առնելով հասարակական կարծիքը, նրա ելույթները: Նա ապացուցում է, որ անկեղծ է, իսկ ժողովուրդը սիրում է նրան: Մենք հիմնականում հենվել ենք հենց ժողովրդի սիրո վրա:

- Դեկտեմբերին նա մեզ հետ զրույցում ընտրությունների հնարավոր մասնակցության լուրերը հերքել էր: Ինչպե՞ս ստացվեց, որ փոխեց մտադրությունը: Անգամ ասում էր, որ ընտրությունների հետ կապված ոչինչ իրեն հետաքրքիր չէ:

- Քաղաքականության մեջ կա «երբեք մի ասա երբեք» լոզունգը: Սա այդ դեպքն է:

- Վերջին շրջանում «Իմ հզոր համայնք»-ն ի՞նչ աշխատանքներ է տարել, ունե՞ք մարզերում գրասենյակներ:

- Սպիտակում էլ ենք ավագանու թեկնածուներ առաջադրել, Մասիսում էլ դաշինքով ընտրություններին մասնակցեցինք, Քասախում էլ ունենք ավագանու անդամներ: Ահագին մասնակցություն, ակտիվություն ունեցել ենք: Վերջին շրջանում պասիվացանք մի քիչ, որովհետեւ ասպարեզ եկան տարբեր ուժեր: Գիտեք, մեր ժողովուրդը խաբվել է ուղղակի, որ ժողովրդին ասում են ժեխ, ես դա չեմ ընդունում, չի կարելի նման բաներ ասել, թող ոչ մեկը չմոռանա, որ վաղը` ընտրությունների ժամանակ, գնալու է ժողովրդի դուռը: Մեր ժողովրդին ուղղակի վարպետորեն կարողացան խաբել: Ես ոչ մի անգամ պարտություն չեմ տարել, իմ ժողովուրդն ինձ միշտ գնահատել է, ես միշտ իմ խոստացածից երեք անգամ ավելին արել եմ մարդկանց համար, ոչ մի անգամ մարդկանց կամքին չեմ բռնացել»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
Ամենադիտված