Ուկրաինայի և Արևմուտքի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել են՝ երբ հրադադար կհաստատվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև. FT
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի և արևմտյան բարձրաստիճան պաշտոնյաները Financial Times-ին ասել են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կձգտեն ապրիլ-մայիս ամիսներին Ուկրաինայում հրադադարի հաստատմանը: Այս մասին ասված է պարբերականի հրապարակման մեջ։
FT-ի աղբյուրները կարծում են, որ Թրամփն ու Պուտինը «կփորձեն հրադադար ապահովել առաջիկա երկու կարևոր ամսաթվերից մեկով՝ Զատիկին, որը ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիները կնշեն ապրիլի 20-ին կամ մայիսի 9-ին, երբ Ռուսաստանը կնշի Խորհրդային Միության հաղթանակը նացիստական Գերմանիայի նկատմամբ»:
«Պուտինը կցանկանա նշանավորել նման կարևոր օրը»,- ասել է ուկրաինացի պաշտոնյան։
