Ինչ պատճառով է Ռուբիոյի Մյունխեն մեկնող ինքնաթիռը վերադարձել ԱՄՆ
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ինքնաթիռը, որը թռչում էր Մյունխեն, տեխնիկական պատճառներով հետ է վերադարձել Վաշինգտոն, հայտնում է CBS-ը՝ հղում անելով Պետդեպարտամենտին։
«Քարտուղար Ռուբիոյի ինքնաթիռն այսօր երեկոյան Վաշինգտոնից Մյունխեն ճանապարհին մեխանիկական խնդիր է ունեցել: Ինքնաթիռը շրջվել է և վերադառնում է Էնդրյուս համատեղ բազա»,- ասվում է զեկույցում:
Ինչպես հայտնում է CBS-ը, պետքարտուղարն առանձին ինքնաթիռով շարունակելու է իր ուղեւորությունը Գերմանիա եւ Մերձավոր Արեւելք։
