Հեգսեթը նշել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի հնարավոր ժամկետը
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին ներկայումս քիչ հավանական է, թեև տեսականորեն հնարավոր է 25 տարի հետո: Breitbart News-ին տված հարցազրույցում այս կարծիքն է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։
«Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին քիչ հավանական է` հաշվի առնելով այն իրողությունները, որում մենք հայտնվել ենք: Ոչ ոք 25 տարի կամ այլ ժամանակահատվածում ցից չի խրում գետնին», - ասել է նա:
«Եթե դուք ցանկանում եք բանակցային խաղաղություն, ուզում եք հրադադար, ցանկանում եք տևական խաղաղության հնարավորություն, այն իրականում այս պահին սեղանի վրա չէ»,- հավելել է նախարարը։
