Փարիզի նշանավոր Մինոտավր ցուցասրահում կբացվի Երվանդ Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդեսը
Գիտություն և Մշակույթ
Փետրվարի 15-ին Երվանդ Քոչարի թանգարանի և Փարիզի նշանավոր Մինոտավր ցուցասրահի համագործակցության արդյունքում կբացվի Մաէստրո Քոչարի ստեղծագործությունների ցուցահանդես Փարիզում՝ Galerie Minotaure- ում։
Երվանդ Քոչարի թանգարանից հայտնում են, որ ցուցահանդեսի շրջանակում տեղի կունենա նաև «Երվանդ Քոչար. Արվեստագետի արխիվի շուրջ» գրքի շնորհանդեսը, որում ներառվել են Երվանդ Քոչարի թանգարանի արխիվային բազմազան նյութեր, մասնավորապես Ե. Քոչարի և հայտնի կոլեկցիոներ Լ. Ռոզենբերգի նամակագրությունը, և դրանք մեկնաբանել և ծանոթագրել է Պոմպիդու կենտրոնի նախկին գլխավոր ֆոնդապահ, հանրահայտ արվեստաբան Ք. Դերուեն:
