Թրամփը բացատրել է՝ ինչու է առաջինը զանգահարել Պուտինին, ոչ թե Զելենսկուն
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված զանգը գլխավոր առաջնահերթություն է եղել՝ պարզելու Մոսկվայի մտադրությունները՝ կապված Ուկրաինայի հարցի կարգավորման հետ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հայտնում է CNN-ը։ Ահա թե ինչպես է նա բացատրել, թե ինչու է փետրվարի 12-ին զանգահարել Պուտինին Զելենսկու հետ խոսելուց առաջ։
«Ինչ-որ մեկն ասել է՝ ես նախ պետք է զանգեի Զելենսկո՞ւն։ Չեմ կարծում»,- ասել է Թրամփը։
Ամերիկացի նախագահի խոսքով՝ Վաշինգտոնին անհրաժեշտ էր պարզել՝ արդյոք Ռուսաստանը պատրաստ է մտնել խաղաղ բանակցությունների մեջ։
«Ես գիտեմ, որ Զելենսկին ցանկանում է գործարք կնքել։ Բայց հիմա ես գիտեմ, որ Ռուսաստանը նույնպես ցանկանում է գործարք կնքել»,- ասել է Թրամփը։
