Իսրայելի պատերազմին ԱՄՆ աջակցությունը «սև խոռոչ» է տնտեսության մեջ․ Էրդողան
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազայի հատվածում Իսրայելի պատերազմին ԱՄՆ-ի աջակցությունը «սև խոռոչ» է ստեղծում ամերիկյան տնտեսության մեջ։ Այս մասին նա ասել է լրագրողներին՝ վերադառնալով ասիական շրջագայությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Ես չգիտեմ, թե դեռ որքան ժամանակ ԱՄՆ-ի վարչակազմը անձնատուր կլինի Իսրայելին: Տեսնենք՝ որքան ժամանակ է ամերիկացի ժողովուրդը կրելու Իսրայելի պատերազմի ծախսերը, որը սեւ խոռոչ է դառնում երկրի տնտեսության մեջ։ Մենք պետք է ուշադիր հետևենք բանտարկյալների փոխանակման գործընթացի ավարտից հետո հնարավոր զարգացումներին և շարունակենք մեր ջանքերը՝ հանուն խաղաղության։ Իրավիճակը Գազայում շատ անորոշ է, և ցանկացած պահի կա էսկալացիայի վտանգ։ Ուստի երկու կողմերի համար շատ կարևոր է խելամտորեն գործել և խաղաղ միջոցներ փնտրել կարգավորման համար»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Anadolu գործակալությունը։
