Չիլիում կետը քիչ էր մնում կուլ տար զբոսաշրջիկին ու նրա նավակը (լուսանկարներ)
Լուսանկարներ
Սապատավոր կետը փորձել է կուլ տալ, բայց թքել է երիտասարդ չիլիացու, ով լողացել է Մագելանի նեղուցում փչովի նավով, գրում է իսպանական Pais թերթը, փոխանցում է Ria Novosti-ն։
Միջադեպը տեղի է ունեցել Էլ Ագիլա ծովածոցում՝ Չիլիի ծայր հարավում՝ Պունտա Արենաս քաղաքի ափերի մոտ։
Սկզբում 24-ամյա Ադրիան Սիմանկասը ուժեղ հարված է զգացել մեջքին։ Հետո նա հայտնվել է լորձաթաղանթի ներսում, տարօրինակ ձայներ է լսել ու ուժեղ ծծում է զգացել։ Նա չի կարողացել հասկանալ՝ ինչ է տեղի ունեցել, քանի դեռ նրան ուժով ջրի երես չեն նետել։





