Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. Փաշինյան Ինչ իրավիճակ է Լարսում Այլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն Գեւորգյան Վաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակը Լույս չի լինի. հասցեներ Լոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում 

Ժամանակավրեպության և մակերեսայնության արդյունքը՝ վազել արդեն վաղուց մեկնած ճեպընթացի հետևից. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց մեկնարկելու մասին օրերս քպական մեծամասնության կողմից առաջին ընթերցմամբ ընդունված «օրենքը», չնայած իր մակերեսայնությանն ու օրենքի հետ որևէ առնչություն չունենալու հետ կապված մասնագիտական գնահատականներին, Հայաստանին դեռ լուրջ ու խորքային, ամենակարևորը՝ տհաճ անակնկալներ կմատուցի: Խոսքը, հասկանալի է, Հայաստանի արտաքին-քաղաքական օրակարգերին է վերաբերում: Շատ քաղաքագետների համոզմամբ, այն խնդիրներ է հարուցելու թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի հետ հարաբերություններում, որ առանց այդ էլ բավականին խաթարված են՝ Նիկոլ Փաշինյանի ու նրա վարած «քաղաքականության» հետևանքով:

Բայց հարցը միայն դա չէ: Առանցքային պահերից մեկն այն է, որ այդ, կներեք արտահայտության համար, օրենքի ու, առհասարակ՝ «ուռա՜, գնում ենք դեպի Եվրամիություն» տրամադրությունների գեներացիան ժամանակավրեպ են: Այդ «Եվրաքվեն» ու դրան շաղկապված քաղաքական «խաղերը» դուրս են մնում համաշխարհային մասշտաբով դիտարկվող ու արդեն ընթացող զարգացումների կոնտեքստից ու խորքային ուղղվածությունից:

 
 

Հարցն այն չէ, որ ԱՄՆ-ում ժողովուրդը գերադասեց ընտրել «նախկիններին», ու Դոնալդ Թրամփը վերադարձավ Սպիտակ տան օվալաձև աշխատասենյակ: Դոնալդ Թրամփը ընտրվեց այն պատճառով, որ աշխարհում ավարտվում կամ մարման նիշի վրա է, այսպես ասված, էքսպանսիոն լիբերալիզմի ժամանակաշրջանը: Թե՛ ԱՄՆ-ում, թե՛ Եվրոպայի բազմաթիվ «ուղենիշային» պետություններում հասարակությունները, հարկատուները, էլիտաները հոգնել, ձանձրացել ու հիասթափվել են «համաշխարհային հեղափոխության» (վայրագ լիբերալիզմի, ազգությունները, սեռերը, կրոնական, ընտանեկան արժեքները լղոզող «գաղափարախոսության») տարածումից: Այն բերել է ու բերում է նորանոր ընդհարումների, աղետների, տնտեսական անկումների, սոցիալական վիճակի վատթարացման, նորանոր ներքին խնդիրների:

Խորհրդային Միությունում 1970-80-ական թվականներին ապրած ավագ սերնդի ներկայացուցիչները շատ լավ կարող են պատկերացնել ընթացիկ վիճակը: Զուգահեռները բավականին ցայտուն են՝ չնկատելու համար: Այն ժամանակաշրջանում (տեսածները կհիշեն, իսկ երիտասարդները կարող են «գուգլել») ԽՍՀՄ-ը բավականին լուրջ ծախսեր էր անում Աֆրիկայում, Լատինական Ամերիկայի երկրներում, Հեռավոր Արևելքի, առհասարակ՝ «երրորդ աշխարհի» երկրներում տարակերպ կոմունիստական շարժումների աջակցելու, պատկերավոր ասած՝ «Կորեայի որբերին կերակրելու» վրա: Դա հետագայում բավականին ծանր արձագանք ստացավ ԽՍՀՄ-ում՝ պարենային ու առաջին անհրաժեշտության ապրանքների տոտալ դեֆիցիտի ու, դրանով պայմանավորված, խորքային դժգոհությունների տեսքով: Չենք պնդի, որ ԽՍՀՄ-ն ու, այսպես ասած, «սոցիալիստական ճամբարը» հենց այդ պատճառով փլուզվեցին, բայց դա ազդող լուրջ գործոններից մեկն էր, անկասկած:

Հիմա մոտավորապես նույն բանը կատարվեց հավաքական Արևմուտքի հետ. սանձազերծելով ռուս-ուկրաինական հակամարտությունը, որն անխուսափելիորեն վերաճեց լայնածավալ պատերազմի, Արևմուտքը ահռելի միջոցներ ներդրեց այնտեղ կրակը թեժ պահելու վրա: Միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ: Այո, պատերազմների վրա հարստացող նեղ խմբակները հարստացան, բայց ժողովուրդներն ու հասարակությունները, յուրաքանչյուրն իր չափանիշներով, սկսեցին ավելի ու ավելի վատ ապրել, ավելի «ձգել գոտիները»: Ու այդ ամենը... հանուն տասնյակ հազարավոր կիլոմետրեր հեռու ընթացող, իրենց համար անհասկանալի ինչ որ պատերազմի կամ դիմակայության համար:

Այնպես որ, երբ Թրամփը հայտարարում է, որ իր գերխնդիրը առաջին հերթին Ամերիկան է, դա օբյեկտիվ անհրաժեշտություն է: Էքսպանսիոն կամ, եթե կարելի է այդպես ասել, «տրոցկիստական մոտեցումներով» լիբերալիզմին փոխարինելու է գալիս «ներհայեցման» ժամանակաշրջանը: Նկատի ունենք, որ պետությունները, գերտերությունները, նրանց քաղաքական, տնտեսական էլիտաները հարկադրված են իրենց ուշադրությունը սևեռել ներքին տնտեսական, սոցիալական, առողջապահական, բարոյահոգեբանական, կրթական խնդիրների վրա:

Նույն Թրամփը, օրինակ՝ ասում է, որ Եվրոպան պետք է մտածի այն մասին, թե ինչպես ինքը իրեն պաշտպանի: Գործնականում ասում է, որ եթե ուզում են շարունակել ուկրաինական պատերազմը, ապա խնդիր չկա, թող շարունակեն, բայց... իրենց միջոցներով ու ռեսուրսներով: Իսկ Եվրոպան տնտեսապես բավականին արնաքամ է եղել: Եվրոպական տնտեսության երբեմնի առյուծ Գերմանիան, զրկված ատոմային էներգետիկայից ու ռուսական գազից, բավականին խեղճացել է: Ու, ի դեպ, թե՛ Գերմանիայում, թե՛ Ֆրանսիայում սպասվում են անխուսափելի իշխանափոխություններ:

Կանխատեսելի է, որ եվրոպական խոշոր տերություններում էլ իշխանության կգան «ազգային» ուժեր, որոնց հուզող առաջնային խնդիրները կլինեն իրենց քաղաքացիների բարեկեցությունը, իրենց տնտեսությունները նորմալ վիճակի բերելը, այլ ոչ թե այն, թե քանի սեռ կա, կամ սեռափոխված մարզիկները մասնակցե՞ն ինչ-որ մրցումների, թե՞ ոչ, կամ տրանսգենդերների գովազդային արշավ հովանավորեն:

Միանգամայն օրինաչափ է, որ նման պայմաններում Թրամփ – Պուտին սպասվող հանդիպումը փորձագետներն արդեն կնքել են «Յալթա-2» (ակնարկվում է Երկրորդ աշխարհամարտի վերջին մոտ՝ 1945 թ. փետրվարի 4-11-ը դաշնակից երեք տերությունների ղեկավարների հանդիպումը, որտեղ նրանք կայացրեցին հետպատերազմական աշխարհում ազդեցության գոտիների բաժանման վերաբերյալ հիմնական պայմանավորվածությունները) կոնֆերանս: Եվ ահա, նման մի իրավիճակում, երբ գերտերությունների միջև ազդեցության գոտիների վերաճշտման գործընթացներ են սպասվում, երբ խոշոր տերությունները հարկադրված են կենտրոնանալ իրենց ներքին խնդիրների վրա, մեկ էլ Հայաստանն է բացում դահլիճի դուռը, փուչիկներով կայտառ ներս է մտնում ու ասում. «Բարև ձեզ, ահա և՝ ես...»:

Եթե ավելի պատկերավոր արտահայտվենք, ապա Հայաստանի ներկայիս իշխանությունը փորձում է վազել արդեն մեկնած ճեպընթաց գնացքի հետևից, ըստ որում՝ հետապնդում է «կաղ էշ» հեծնած:

Դա, ի դեպ, վստահ ենք, որ շատ լավ հասկանում է նաև Փաշինյանը: Այդ դեպքում ինչո՞ւ է խրախուսում «դեպի Եվրամիություն» էժանագին բեմականացումը: Դրա հնարավոր նպատակներն էլ են, ի դեպ, անկհայտ. նախ՝ խաղում է ներքին լսարանի ու պարզունակ ընկալումներ ունեցողների տրամադրությունների վրա, երկրորդ՝ շարունակում է դրանով ազդել Ռուսաստանի նյարդերի վրա, ի լրումն՝ իրեն բնորոշ պարզունակ մոտեցումներով կարծում է, որ կարող է այդ «եվրոխաղը» ինչոր տեղ սաղացնել նույն Ռուսաստանի վրա: Կարճ ասած՝ էլի մակերեսային, պարզունակ մոտեցումներ ու ակնկալիքներ են, որոնք միգուցե (այն էլ՝ մեծ վերապահումով) կարող են պահի տակ ինչոր բան տալ անձամբ Փաշինյանին, բայց թե՛ ընթացիկ, թե՛ հեռանկարային առումներով բացարձակապես ոչինչ չեն տալու Հայաստանին: Հակառակը՝ եղած խնդիրներն էլ ավելի են խորացնելու:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջԶելենսկին Պուտինին պայման է առաջադրել՝ Ուկրաինայում ընտրություններ անցկացնելու համար Իրանը սպառնացել է նոր հարվածներ հասցնել թշնամու նավերին ագրեսիայի դեպքում Կապանում մեքենան ընկել է Ողջի գետը. վարորդը հոսպիտալացվել է Խոցված անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Աբխազիայում՝ Ռուսաստանի սահմանի մոտ Արարատ Միրզոյանը մեկնում է Լեհաստան՝ մասնակցելու Վարշավայի անվտանգության ֆորումին Թեհրանը նախազգուշացրել է հակառակորդներին, որ Իրանի դեմ նոր հարվածը այլ պատասխան կառաջացնի Մասիս քաղաքում գործարկվելու է էլեկտրական շչակԳիտնականները նախազգուշացրել են, որ մարդկությունը կարող է ոչնչանալ մինչև 2100 թվականըՄեծ Բրիտանիայի Սննդի ստանդարտների գործակալությունը զգուշացրել է Ուկրաինայից եկող վտանգավոր ձվերի մասին Երևանում բեռնատար «Գազել»-ը բախվել է ծառին․ բժիշկներն արձանագրել են վարորդի մшհը Համացանցի ռուսական հատվածում լայնածավալ խափանում է տեղի ունեցելՋիբութիի ափերի մոտ նավի շրջվելու հետևանքով առնվազն 109 միգրանտ է զոհվելԱնահիտ Ավանեսյանը ներկայացրել է առողջապահության ոլորտի բարեփոխումներըԼեհաստանի վարչապետի և պաշտպանության նախարարի դեմ մահափորձ է նախապատրաստվելChatGPT-ի օգնությամբ տղամարդուն հաջողվել է չեղարկել կայանման տուգանքըՀռոմի պապը առաջիկա օրերին թոքերի վիրահատության կենթարկվիՀունաստանի ափերի մոտ փրկել են զբոսաշրջանավից ընկած ուղևորուհուն, որը գրեթե մեկ օր անցկացրել է բաց ծովումՉափն անցել է. Իլոն Մասկը՝ Զելենսկու մասինՄեդվեդևը՝ Թրամփի հայտարարության մասին․ «Զելենսկու բանդերական ռեժիմը շփոթության մեջ է հայտնվել»Նեպալում կրկին ջրհեղեղ էԱՄՆ-ը սպառնացել է դադարեցնել Ուկրաինային հետախուզական տվյալների փոխանցումը. FTԿոմպոզիտոր Շուշան Սարգսյանի՝ «Գրեմմիի» մասնակցած մոնոօպերաներն Օպերային թատրոնի մեծ բեմում61-ամյա կանադուհին ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ մնալով «պլանկա» դիրքումAnthropic-ի արհեստական բանականությունը ԱՄՆ-ի ոստիկանությանը սպանության մասին կեղծ հաղորդում է ուղարկելԲրիտանացին 28 տարի ոտքով շրջել է աշխարհով և վերադարձել հայրենիք
Ամենադիտված