Ինչ են քննարկել ԱՄՆ պետքարտուղարը և Թուրքիայի արտգործնախարարը
Համաշխարհային Մամուլ
Պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ՝ քննարկելու ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունների հետագա ամրապնդման ուղիները, ընդհանուր շահերը տարածաշրջանում և աճող երկկողմ առևտուրը։ Այս մասին թաստաթուղթը հրատարակված է Սպիտակ տան կայքէջում։
Պետքարտուղար Ռուբիոն ընդգծել է սերտ համագործակցության անհրաժեշտությունը՝ աջակցելու կայուն և միասնական Սիրիային, որը վտանգ չի ներկայացնի ԱՄՆ-ի, Թուրքիայի կամ տարածաշրջանի համար:
Պետքարտուղարը նշել է Թուրքիայի ղեկավարությունը ԴԱԻՇ-ին հաղթելու գլոբալ կոալիցիայում, Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղությանն աջակցելու մեր համատեղ ջանքերը և Ուկրաինայի հետ Ռուսաստանի պատերազմին վերջ տալու ընդհանուր նպատակը:
