Թրամփը չի նշել՝ ինչ դեր է ունենալու ԵՄ-ն բանակցություններում. Զելենսկի
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ընթացքում երբեք չի նշել Եվրոպայի տեղը բանակցությունների սեղանի շուրջ։ Այս մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել է Մյունխենի անվտանգության համաժողովում։
«Եթե մեզ թույլ չտան բանակցել մեր ապագայի շուրջ, մենք բոլորս կպարտվենք»,- ասել է նա՝ հավելելով, որ Ուկրաինան չի ընդունի «թիկունքում» կնքված համաձայնությունները։
Զելենսկին հավելել է, որ Ուկրաինան շարունակում է հավակնել Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցելուն։
