Գերմանիայի նախագահը հայտարարել է՝ կարող են պատժամիջոցներ մտցնել TikTok-ի և X-ի դեմ
Համաշխարհային Մամուլ
Եվրամիությունը պետք է սահմանափակող միջոցներ ձեռնարկի Իլոն Մասկի TikTok և X հաղորդագրությունների հավելվածների դեմ, եթե դրանք շարունակեն միջամտել եվրոպական ժողովրդավարությանը։
Այս մասին նախօրեին հայտարարել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը՝ Մյունխենի անվտանգության համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
«Մենք չենք կարող և թույլ չենք տա X և TikTok հարթակներին ոչնչացնել մեր ժողովրդավարական հասարակությունները», - ասել է նա։
Հիշեցնենք, որ չինական TikTok սոցիալական ցանցն արգելվել է ԱՄՆ-ում Ջո Բայդենի վարչակազմի օրոք։ Այժմ հավելվածը ԱՄՆ-ում կրկին հասանելի է ներբեռնման համար App Store և Google Play հավելվածներում։
