Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Տխրահռչակ դասագրքերի հեղինակները չեն ընտրվել ամբիոնի վարիչներ․ yerkir.am

Գիտություն և Մշակույթ

Yerkir.am-ը  գրում է․

Փետրվարի 12-ին ԵՊՀ պատմության ֆակուլտետի գիտխորհրդի նիստի օրակարգում են եղել նույն ֆակուլտետի Համաշխարհային պատմության և Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնների վարիչների ընտրության հարցերը, որոնք կարող էին սովորական գործընթաց լինել և հանրային հետաքրքրություն չներկայացնել, բայց այս դեպքը բոլորովին այլ է: Բանն այն է, որ Համաշխարհային պատմության ամբիոնի վարիչի միակ թեկնածուն եղել է ոչ անհայտ մեկը՝ «Հայոց պատմություն» դպրոցական առարկայի 7-րդ դասարանի տխրահռչակ դասագրքի հեղինակը, նույն առարկայի  8-րդ դասարանի դասագրքի համահեղինակը: Թե ինչպիսի հակագիտական, կեղծարարական ու հակահայկական մեթոդներ են կիրառված տվյալ հեղինակի կողմից, և ինչպիսի հուժկու քննադատության արժանացավ Սմբատ Հովհաննիսյանը գրեթե ողջ պատմագիտական հանրույթի կողմից, բոլորին է հայտնի:

Այդուհանդերձ, Հայաստանի ու հայության դեմ դուրս եկած Փաշինյանի իշխանության գոյության պայմաններում աժմ էլ փորձ է արվում Սմբատ Հովհաննիսյանին և նմաներին բուհական ոլորտում նման կարևոր պաշտոնների առաջադրել: Թե ինչի համար՝ պարզ է բոլորին: Փաստենք, որ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն անձամբ ներկա է գտնվել գիտխորհրդի նիստին, քվեարկել ու բարձր տրամադրությամբ հեռացել նիստից: Բայց, ինչպես ասում է ժողովրդական խոսքը՝ իշտահներիդ քացա՛խ. քվեարկության արդյուքնների ամփոփումից պարզվել է, որ Սմբատ Հովհաննիսյանն ստացել է 16 կողմ, 17 դեմ ձայն և չի ընտրվել ամբիոնի վարիչի պաշտոնում, քանի որ ընտրվելու համար անհրաժեշտ է եղել ունենալ 21 կողմ ձայն:

Մեկ այլ ձախողում էլ տեղի է ունեցել Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնի վարիչի ընտրության պարագայում: Թեկնածուներից մեկը եղել է Զարուհի Հակոբյանը, ով Սմբատ Հովհաննիսյանի հետ գրել է «Հայոց պատմություն» 8-րդ դասարանի դասագիրքը: Հիշեցնենք՝ սա մեծ աղմուկ հանած այն նույն դասագիրքն էր, որտեղ 1828 թվականին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» էր ներկայացված, որի լուսաբանումը մեծ աղմուկ բարձրացրեց։

Օգոստոսի 15-ին դասագրքի տվյալ գլխի վերաբերյալ հայտարարություն էր տարածել անգամ ՌԴ արտգործնախարարությունը` ընդգծելով, որ գրքում խեղաթյուրվում են 18–րդ դարի վերջի և 19-րդ դարի սկզբի իրադարձությունները: Դրանից հետո միայն տվյալ հատվածը փոփոխվեց։ Գիտխորհրդի թեժ նիստի արդյունքում տեղի ունեցած քվեարկության արդյունքում պարզվել է, որ Զարուհի Հակոբյանը ևս չի հաղթել. վերջինս անհրաժեշտ 21 կողմ ձայնի փոխարեն ստացել է 19, իսկ մյուս թեկնածու, նույն ամբիոնի հիմնադիր-վարիչ, այժմ ամբիոնի վարիչի  պաշտոնակատար Լևոն Չուգասզյանը (վերջինս ամբիոնը հիմնադրել է 1996 թ.) ստացել է 17 ձայն: Ըստ մեր տեղեկությունների՝ այս ամենը փչացրել է ոմանց տրամադրությունն ու խառնել խաղաքարտերը: Yerkir.am-ի տեղեկություններով՝ հայտնի թեկնածուներին՝ Սմբատ Հովհաննիսյանին ու Զարուհի Հակոբյանին կողմ են քվերակել նաև այնպիսի պատմաբաններ, որոնք արտահայտվել են հայտնի դասագրքերի դեմ: Օրինակ, Հնագիտության և ազգագրության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հայկ Ավետիսյանին զանգահարեցինք՝ պարզելու համար՝ արդյո՞ք կողմ է քվեարկել Սմբատ Հովհաննիսյանին, թե՞ դեմ: Վերջինս չափազանց լարվեց մեր հարցից ու ասաց. «Չեմ ասի՝ ում եմ քվեարկել, բայց ում համար որ քվեարկել եմ, լավ եմ արել: Անջատե՛ք հեռախոսը»:

Երկրորդ անգամ զանգահարեցինք Հայկ Ավետիսյանին՝ ճշտելու՝ արդյո՞ք շարունակում է Սմբատ Հովհաննիսյանի դասագիրքը աղբ համարել: Ամբիոնի վարիչն ուղղակի սպառնաց՝ ասելով. «Էլի դուք ե՞ք զանգում, էս համարով չզանգեք, թե չէ՝ կգամ ձեր խմբագրություն ու լավ չի լինի ձեզ համար, վսյո՛»: Պարոն Ավետիսյանի այս բացահայտ սպառնալիքը, ագրեսիան ու լարվածությունը հետաքրքրիր բանի մասին են խոսում: Սա հատուկ նշում ենք, քանի որ նույն պատմաբանն ընդամենը մեկ տարի առաջ՝ 2023-ի նոյեմբերի 11-ին իր հարցազրույցում հայտնել էր, որ գիրքը չի ընթերցել, գործընկերներն են իրեն ներկայացրել գրքից քարտեզներ ու դրվագներ՝ մատնանշելով, որ այն անհասկանալի է շարադրված, եւ որ բազում անճշտություններ կան։ «Ժամանակ չեմ կորցնի այդպիսի աղբ կարդալու համար»,- ասել էր  Ավետիսյանը՝ փաստելով, որ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնը, ինչպես նաեւ առաձին անհատներ իրենց բացասական գնահատականը հանրայնացրել են, և Հնագիտության և ազգագրության ամբիոնի կողմից առանձին արձագանքման կարիք չի տեսնում։   

Ինչպես գիտենք, իրենց քաղաքացիական դիրքորոշումների համար աշխատանքը կորցրել են մի շարք պատվարժան դասախոսներ: Այս առումով ուրախալի է, որ Մայր բուհում գտնվել են թե՛ դասախոսներ, թե՛ ուսանողներ, ովքեր մնացել են իրենց սկզբունքներին հավատարիմ և չեն քվեարկել Սմբատ Հովհաննիսյանի և Զարուհի Հակոբյանի օգտին: Իհարկե, դժվար է կարծել, որ այս ամենն այսպես կթողնվի: Շատ մեծ է հավանականությունը, որ համապատասխան նախապատրաստական աշխատանքներից հետո վերստին կգումարվի գիտխորհրդի նիստ, որի արդյունքում Սմբատ Հովհաննիսյանը հավանաբար կստանա  անհրաժեշտ 21 ձայնը: Այստեղ հավանաբար կրկին կգործի զոռբայության մեթոդը, ինչը տեղի ունեցավ նույն Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած տխրահռչակ դասագրքի կիրառման պարագայում: Այդուհանդերձ, ու՞մ է պետք է նման ընտրվելն ու պաշտոնավարելը:

Երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանը, ում անունը նույն Հայկ Ավետիսյանը շատ է սիրում տալ իբրև ընկերոջ, ավելի քան մեկ տասնամյակ առաջ հայտնի խոսքեր էր ասել ԱԺ ամբիոնից, որոնք տիպիկ նկարագրում են իրավիճակը.

«Դուք որ առանձին մի տեղ դնեք ձեր թեկնածությունը ու ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ձեզ չպաշտպանի ոստիկանապետը ու դատախազը, հայկական բանակը, դուք քանի՞ ձայն կհավաքեք: Ձեզ այնքան կծեծեն դալաններում, որ դուք ոչ միայն Ազգային Ժողովում չեք լինի, այլ դուք կարտագաղթեք: Դուք կարտագաղթեք, տղե՛րք: Դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մեկ ձայն հավաքել»։  

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված