Զելենսկին հրաժարվել է Ուկրաինայի ընդերքի 50%-ն ԱՄՆ-ին փոխանցելու վերաբերյալ համաձայնագիր ստորագրել
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրաժարվել է համաձայնագիր ստորագրել իր երկրի ընդերքի 50%-ը ԱՄՆ-ին փոխանցելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է The Washington Post-ի սյունակագիր Ջոշ Ռոջինը X սոցիալական ցանցի իր էջում՝ վկայակոչելով Մյունխենի համաժողովի մի շարք անանուն մասնակիցների։
Լրագրողի խոսքով՝ մի քանի օրենսդիրներ իրեն Մյունխենում ասել են, որ ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակությունը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն «թղթի թերթիկ» է նվիրել և ցանկանում է, որ ուկրաինացի առաջնորդը ստորագրի այն։ Ռոջինը հավելել է, որ սա փաստաթուղթ է, ըստ որի Ուկրաինան ստիպված կլինի ԱՄՆ-ին տրամադրել Ուկրաինայի հանքային պաշարների 50%-ի իրավունքները։
«Զելենսկին քաղաքավարի կերպով հրաժարվել է ստորագրել»,- նշել է Ռոջինը։
