Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ հանդիպմանը մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին
Արտաքին Քաղաքական
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ հանդիպմանը կրկնել է, որ Հայաստանի Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Ադրբեջանի նկատմամբ
Միաժամանակ Բայրամովն ակնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման անհրաժեշտությունը, որը զբաղվում էր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ։
Նա նշել է, որ Հայաստանը պաշտպանական ոլորտում գործակցում է տարբեր երկրների հետ:
