Երկրի ամենախելացի արհեստական ինտելեկտը․ վաղը կգործարկվի Grok 3 չաթ-բոտը
Գիտություն և Մշակույթ
X սոցիալական ցանցի (նախկինում՝ Twitter) և xAI ընկերության ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է Grok 3 նոր չաթ-բոտի գործարկման մասին։ Այս մասին նա գրել է իր X էջում։
Մասկի խոսքով՝ «Երկրի վրա ամենախելացի արհեստական ինտելեկտի» ցուցադրությունը տեղի կունենա փետրվարի 18-ին, խաղաղօվկիանոսյան ժամանակով ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով առավոտյան 8:00-ին):
Միլիարդատերը պնդում է, որ Grok 3-ը չափազանց հզոր արհեստական ինտելեկտ է, որն ընդունակ է խորը վերլուծության:
