Ինչ նպատակ է հետապնդում Մասկը՝ փորձելով մուտք գործել ԱՄՆ ֆինանսական տեղեկատվական դաշտ․ WP
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ-ի Կառավարության արդյունավետության գրասենյակը (DOGE), որը ղեկավարում է Իլոն Մասքը, ձգտում է մուտք գործել Ներքին եկամուտների ծառայության (IRS) տվյալներին: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Տվյալները ներառում են մանրամասն ֆինանսական տեղեկատվություն շահույթ չհետապնդող կազմակերպությունների, ձեռնարկությունների և երկրի յուրաքանչյուր հարկատուի մասին:
Ըստ հրապարակման՝ IRS-ը «Սպիտակ տան ճնշման ներքո քննարկում է փոխըմբռնման հուշագիր, որը DOGE-ի աշխատակիցներին լայն հասանելիություն կտա» անձնական նույնականացման համարների և բանկային տվյալների, ներառյալ գործարքների և հավաքագրման փաստաթղթերի հետ կապված զգայուն տեղեկատվությանը:
