Անդրատլանտյան դաշինքը «կլինիկական մահ» է տարել․ Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Մյունխենի անվտանգության համաժողովում ԱՄՆ-ի ուղարկած հաղորդագրությունը ցնցել է եվրոպացիներին և հանգեցրել «անդրատլանտյան դաշինքի կլինիկական մահվան»: Այս մասին ասվում է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Չեմպիոնի նյութում։
Նրա կարծիքով, ԱՄՆ փոխնախագահ Վենսի «ելույթը ներծծված էր» արհամարհանքով դահլիճում ներկաների նկատմամբ և պարունակում էր մի քանի ուղերձներ, որոնք հավանաբար կարող են փոխել Եվրոպայի անվտանգության հեռանկարները։
Ինչպես գրում է հոդվածագիրը, Եվրոպան, Վանսի կարծիքով, չափազանց թույլ է բանակցային սեղանի շուրջ նստելու համար «մեծ տերությունների հետ, որոնք կառաջնորդեն նրանց, մասնավորապես ԱՄՆ-ը, Ռուսաստանը և, հավանաբար, Չինաստանը»:
Միևնույն ժամանակ, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի կողմից եվրոպական պաշտպանությունն ուժեղացնելու առաջարկները, «Վենսի հետ խոսելիս խիզախ դեմք ունենալը կենսական է, բայց շատ ուշացած»:
