Զելենսկին և Երմակը չեն մասնակցի Սաուդյան Արաբիայի խորհրդակցություններին․ WP
Համաշխարհային Մամուլ
Վլադիմիր Զելենսկին և նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը չեն ծրագրում մասնակցել ուկրաինական ճգնաժամի կարգավորմանն ուղղված ԱՄՆ-Ռուսաստան առաջիկա խորհրդակցություններին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
«Ո՛չ Զելենսկին, ո՛չ նրա գլխավոր օգնական Անդրեյ Երմակը չեն պատրաստվում մասնակցել Սաուդյան Արաբիայի հանդիպմանը», - ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը»,- գրում է թերթը։
«Հակամարտությունը դադարեցնելու Թրամփի վարչակազմի մոտեցումը հանգեցրել է ամերիկա-ուկրաինական հարաբերություններում լարվածության աճի»,- ընդգծում է հրատարակությունը։
