Նշանակվեց երկրորդ հոգեբանական փորձաքննությունը Անդերս Բրեյվիկի նկատմամբ
Աշխարհ
Նորվեգիայի դատարանը երկրորդ հոգեբանական փորձաքննությունն է նշանակել երկրում իրականացված կրկնակի ահաբեկչության հեղինակ Անդերս Բրեյվիկի նկատմամբ:
Associated Press-ի հաղորդմամբ՝ դատավոր Վենչ Էլիզաբեթ Արնթզենը նոր փորձաքննությունն անհրաժեշտ է համարել առաջինի արդյունքների վերաբերյալ բոլոր կասկածները ցրելու համար:
Նոյեմբերի վերջին անցկացված առաջին հոգեբանական փորձաքննության արդյունքում բժիշկները հայտարարել էին, որ հանցագործությունն իրականացնելիս Անդերս Բրեյվիկն անմեղսունակ է եղել, քանի որ նա տառապում է պարանոիդ-շիզոֆրենիայով:
2011 թվականի հուլիսի 22-ին Նորվեգիայում իրականացված կրկնակի ահաբեկչության հետևանքով զոհվեց 77 մարդ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ