Զելենսկին անհեռատես է. ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար
Համաշխարհային Մամուլ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին անհեռատես է, երբ մերժում է ԱՄՆ-ի առաջարկած համաձայնագիրը՝ ամերիկյան ընկերություններին Ուկրաինայի բնական ռեսուրսները զարգացնելու հասանելիության վերաբերյալ: Այսպես է մեկնաբանել ԱՄՆ-ի հետ գործարքից Ուկրաինայի առաջնորդի հրաժարումը Ազգային անվտանգության խորհրդի մամուլի քարտուղար Բրայան Հյուզը, նրա խոսքերը մեջբերում է Associated Press-ը։
Հյուզն ասել է, որ Թրամփի վարչակազմը Ուկրաինային «մեծ հնարավորություն» է տվել՝ հավելելով, որ երկու երկրների միջև սերտ տնտեսական կապերը կլինեն Կիևի անվտանգության և կայուն խաղաղության «լավագույն երաշխիքը»:
