ԵՄ-ն Ուկրաինային ռազմական օգնության մեծ փաթեթ է պատրաստում. Bloomberg
Համաշխարհային Մամուլ
Եվրամիությունն աշխատում է Ուկրաինային ռազմական օգնության խոշոր նոր փաթեթի շուրջ համաձայնեցնելու ուղղությամբ: Այս մասին հայտնել է Bloomberg-ը։
«Եվրոպական պաշտոնյաներն աշխատում են միջոցառումների հիմնական նոր փաթեթի վրա՝ բարձրացնելու պաշտպանական ծախսերը և աջակցելու Կիևին, քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ձգտում է արագ դադարեցնել հակամարտությունը Ուկրաինայում», - ասվում է գործակալության զեկույցում:
Նշվում է, որ ռազմական օգնության նոր փաթեթը չի հայտարարվի Գերմանիայում փետրվարի 23-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։
