ԱՄՆ-ում աշխատանքից ազատել են ներգաղթի հարցերով դատավորներին
Համաշխարհային Մամուլ
ԱՄՆ արդարադատության նախարարությունը աշխատանքից ազատել է մի քանի դատավորների, ովքեր զբաղվում են ներգաղթի գործերով՝ չնայած ավելի քան 3 միլիոն գործերի կուտակմանը և նախագահ Դոնալդ Թրամփի՝ անօրինական ներգաղթը ճնշելու խոստումներին: Այս մասին հայտնում է NBC News հեռուստաալիքը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Նրա խոսքով՝ Թրամփի վարչակազմի սկզբից ի վեր ներգաղթի դատարանների ավելի քան 20 աշխատակիցներ, ինչպես նաև ներգաղթի վերանայման գործադիր գրասենյակի առնվազն չորս ավագ և հինգ միջին մակարդակի մենեջերներ կորցրել են իրենց աշխատանքը։
Միևնույն ժամանակ, վերջին երեք տարիների ընթացքում երկիրը ռեկորդային ուշացումներ է գրանցել ներգաղթի գործերի քննության հարցում, նշում է Կոնգրեսի հետազոտական ծառայությունը։
Նրա վկայակոչած տվյալների համաձայն՝ անցյալ տարի ավելի քան 1,8 միլիոն նոր գործ է ներկայացվել նման դատարանները վերահսկող գերատեսչություն՝ մինչև 2024 թվականի վերջը հասցնելով 3,6 միլիոնի:
