Տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն․ ներկայացվել է Գլխավոր հարկադիր կատարողի նորանշանակ տեղակալը
Հայաստան
Սիրո Ամիրխանյանի գլխավորությամբ Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում այսօր տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն։ Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցության ժամանակ Ծառայության ղեկավարն անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալ Լաերտ Խաչատրյանին։
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով նորանշանակ տեղակալին՝ Սիրո Ամիրխանյանը հույս է հայտնել, որ Լաերտ Խաչատրյանն իր փորձն ու մասնագիտական գիտելիքները կծառայեցնի Հարկադիր կատարումն ապահովող ծառայության՝ իրեն ամրակցված Երևան քաղաքի և տարածքային ստորաբաժանումների արդյունավետ համակարգմանն ու որակյալ աշխատանքի ապահովմանը։
Խորհրդակցության ավարտին տրվել են հանձնարարականներ՝ որոշ ուղղություններով Ծառայության աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան