Անկարայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիա
Թուրքիայի Անկարայում 3,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, ասվում է Աղետների կառավարման վարչության (AFAD) կայքի տվյալների համաձայն։
Գերատեսչության տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները սկսվել են տեղական ժամանակով ժամը 13:20-ին, իսկ դրանց էպիկենտրոնը գտնվել է Ենիմահալե շրջանում՝ 11,48 կիլոմետր խորության վրա:
Երկրաշարժի փաստը հաստատել են նաեւ թուրքական լրատվամիջոցները, այդ թվում՝ Habertürk հեռուստաալիքը։
Լրագրողները նշել են, որ այն զգացվել է բնակիչների տներում։
