Հրդեհ Գեղարքունիքի մարզում
Հայաստան
Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունից հայտնում են, որ այս գիշեր՝ ժամը 04։16–ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այրվում է տուն և ավտոտնակ։ Դեպքի վայր է մեկնել Փրկարար ծառայության երկու մարտական հաշվարկ։
Այրվել են Ծովակ գյուղի բնակիչ Վ. Ալեքսանյանի տան տանիքն ու կից ավտոտնակը՝ ավտոտնակում կայանված «Միտսուբիշի Պաջերո» մակնիշի 24 ՏՕ 806 պտեհամարանիշի և «ՎԱԶ 2101» մակնիշի առանց պետհամարանիշի ավտոմեքենաների հետ միասին։
Հրդեհը մարվել է 08։20–ին։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի