Թուրքիայի Գազիանթեփ օդանավակայանում չվերթերը դադարեցվել են
Թուրքիա
Թուրքիայի Գազիանթեփ օդանավակայանը ժամանակավորապես փակվել է այն բանից հետո, երբ նկատվել է շիկացած չճանաչված թռչող օբյեկտ: Այս մասին հայտնում է T24 թերթը, գրում է Lenta-ն։
Նշվում է, որ փետրվարի 17-ին ժամը 22:00-ի սահմաններում օդաչուները քաղաքի վերևում գտնվող երկնքում անհայտ օբյեկտ են նկատել, որը գտնվում էր մոտ երեք հազար մետր բարձրության վրա և տեսանելի չէր ռադարների վրա։
Այս մասին անձնակազմը հայտնել է դիսպետչերներին, ինչից հետո օդանավակայանում թռիչքները դադարեցվել են։
Աղբյուրի համաձայն՝ նկատված ՉԹՕ-ն կարող էր լինել դրոն։ Օդանավակայանը կաշխատի սարքի նույնականացումից հետո:
