Coca-Cola-ն կարող է վերադառնալ Ռուսաստան
Ռուսաստան
Coca-Cola ընկերությունը պատրաստվում է վերադառնալ Ռուսաստան։ Այս մասին հայտնում է Mash Telegram ալիքը՝ հղում անելով անանուն աղբյուրներին։
Հրապարակման մեջ նշվում է, որ ընկերությունը սկսել է քննարկել ռուսական շուկա մուտք գործելու ռազմավարություններ և առաջարկել ռուսական ընկերությունների հետ մրցակցության տարբերակներ։ Պարբերականի աղբյուրը հայտնել է, որ արտադրությունը կարող է վերսկսվել այն նույն գործարաններում, որտեղ Coca-Cola-ն արտադրվում էր շուկայից դուրս գալուց առաջ։
Նշվում է նաև, որ ընկերության ներկայացուցիչները Ռուսաստանում չեն վերահսկել արտադրանքի որակը, որոնք վաճառվել են երրորդ անձանց կողմից։
