Չինաստանում բժիշկները հիվանդի աչքից հայտնաբերել են 5 կոնտակտային ոսպնյակ
Լուսանկարներ
Չինաստանում բժիշկները հիվանդի աչքից հայտնաբերել են հինգ անհետացած կոնտակտային ոսպնյակ, հայտնում է Oddity Central-ը։
Հիվանդը եկել է կլինիկա՝ բուժելու դեմքի ատրոֆիան։ Վիրահատության ընթացքում վիրաբույժները անսպասելի բացահայտում են արել՝ հիվանդի ակնագնդի հետևում հինգ կոնտակտային ոսպնյակ է եղել: Ինչպես պարզվել է, հիվանդը մի քանի տարի կրել է լինզաներ և վերջին ամիսներին նկատել է, որ դրանցից մի քանիսն անհետացել են։ Նա ենթադրել է, որ ոսպնյակները պարզապես ընկել են, բայց դրանք դեռևս իր աչքի մեջ են եղել:
Ատրոֆիան բավականաչափ տարածություն է ստեղծել, որպեսզի ոսպնյակները «անհետանան»՝ առանց նկատելի ախտանիշների: Բժիշկներն ասել են, որ սա կոնյուկտիվայի ներսում բազմաթիվ կոնտակտային ոսպնյակների հայտնաբերման առաջին հաստատված դեպքն է:
«Բարեբախտաբար, հիվանդը չի ունեցել այնպիսի բարդություններ, ինչպիսիք են եղջերաթաղանթի վնասումը կամ վարակը, բայց եթե ոսպնյակներն ավելի երկար մնային, ռիսկերը կարող էին զգալիորեն աճել», - նշում են մասնագետները:

