Հայտնի է Պուտին-Թրամփ հանդիպման ժամկետը․ Bloomgerg
Համաշխարհային Մամուլ
Բանակցությունների ընթացքում ռուսական և ամերիկյան պատվիրակությունները կարող են պայմանավորվել հաջորդ շաբաթ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և Ամերիկայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնել։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Էր Ռիադում բանակցությունները հաջորդում են անցյալ շաբաթ նախագահ Թրամփի ռուս գործընկեր Պուտինի հետ ունեցած շրջադարձային հեռախոսազրույցին։ Դրանք կարող են ճանապարհ հարթել երկու առաջնորդների գագաթնաժողովի համար արդեն հաջորդ շաբաթ»,- հայտնում է գործակալությունը։
