Անկարայում մեկնարկել են Էրդողան-Զելենսկի բանակցությունները
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկկողմ բանակցություններ է սկսել Վլադիմիր Զելենսկու հետ՝ ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ, հայտնում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը։ Այս մասին հայտնում է Ria Novosti-ն։
«Երկկողմ բանակցությունները սկսվել են»,- պարզաբանել են կանցլերը։
Զելենսկին Անկարա է ժամանել երկուշաբթի երեկոյան։ Ավելի վաղ նա լրագրողներին ասել էր, որ մտադիր է Էրդողանի հետ քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, որոնք կարող է տրամադրել նաև Թուրքիան։
Ավելի վաղ Զելեսնկին հայտնել էր, որ Անկարայում հարգանքի տուրք է մատուցել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին։
«Թուրքիա կատարած մեր այցի սկզբում մենք հարգանքի տուրք մատուցեցինք Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հիշատակին․ երկրի առաջին նախագահի, ում ժառանգությունը մնում է Թուրքիայի պատմության և արժեքների կարևոր մասը»,– Ինստագրամի իր էջում գրել էր Զելենսկին։
